Մեր մասին

Պլատինիում ապրանքանիշը հանդիսանում է արագ աճի տեմպ ունեցող և դինամիկ զարգացող բրենդ:
Մենք առանձնանում ենք մեր ապրանքների յուրօրինակությամբ,բարձր որակով և ժամանակակից դիզայներական տենդենցներին համապատասխան մոդելներով:

Հայկական շուկայում լինելով ավելի քան 20 տարի հասցրել ենք ձեռք բերել լիակատար վստահություն մեր հաճախորդների կողմից:
Մեր հաջողության գրավականն է պարտավորությունը մեր հաճախորդների հանդեպ տրամադրել որակյալ ապրանքատեսականի,ժամանակին և ցանկացած բյուջեի սահմաններում:
Մենք շեշտադրում ենք մեր հաջողության գրավականը և հաճախորդների գոհունակությունը հետևյալ կետերում.

Բարձր որակ

Բարձրորակ ապրանքների տրամադրումը մեր մասնագիտությունն է:
Հետևելով արտադրանքի ողջ ընթացքին,մենք ուշադրություն ենք դարձնում ինչպես պատրաստման հումքերին,արտադրման որակին,պրոֆեսիոնալիզմին,այնպես էլ ժամկետներին:

Գնային քաղաքականություն

Ընկերության հիմքում դրված է ոչ թե կարճաժամկետ բարձր եկամուտ ակնկալելը,այլ երկարաժամկետ և կայուն համագործակցությունը հաճախորդների հետ:

Դիզայն

Համագործակցելով բազմաթիվ դիզայներների հետ և համադրելով արտադրական հնարավորություները մենք ստեղծում ենք յուրօրինակ և ժամանակակից ապրանքներ,որոնք շատ հաճախ շուկայում ներմուծում են նոր տենդենց և ճաշակ: